Արտակարգ իրավիճակ Բաղրամյան 26-ի դիմաց
Այսօր` փետրվարի 24-ին, Բաղրամյան 26-ի դիմաց են հավաքվել գազի պայթյունի արդյունքում երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Արտակ Պետրոսյանն ու իր ընտանիքի անդամները: Նրանք դժգոհում են, որ ««Գազպրոմ Արմենիա»-ի վատ աշխատանքի պատճառով իրենց տունը պայթեց և երեք տարի է այս հարցը լուծում չի ստանում:
Նրանք նշում են, որ պայթյունի ժամանակ վնասվել է նաև ընտանիքի հղի հարսը` պատը փլվել է նրա վրա:
Ըստ հավաքվածների` ընտանիքում նորից համալրում է սպասվում:
Քիչ առաջ Պետրոսյանների ընտանիքի հղի հարսը ու փոքրիկի մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան փողոցը:
