Արտակարգ իրավիճակ Էջմիածին-Արմավիր ճանապարհին
Այսօր՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում էshamshyan.com-ը, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհն ամբողջովին վերածվել է սահադաշտի՝ պատուհաս դառնալով վարորդների համար: 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի պատճառով կամ կողաշրջվում են, կամ գլխիվայր են շրջվում, կամ էլ դուրս են գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում դաշտերում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ չեն հասցնում ավտոմեքենաները դարձի բերել և դաշտում հայտնված մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի:Մի մեքենայից «պրծնում» են, մյուս վթարն է տեղի ունենում, ասես մեքենաները կարկուտի նման թափվեն:
Մանրամասները` shamshyan.com-ում
