Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. գյուղացիները մի քանի ժամ է` պայքարում են խոշոր հրդեհի դեմ
Սեպտեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ից մինչ այս պահը Արզական գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում և անտառում խոշոր հրդեհ է բռնկվել:
Գյուղի բնակիչները հրեջ-փրկարարական ջոկատի և անտառապետության աշխատակիցների հետ հսկայական աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու համար:
Կրակն այնքան ուժգին է, որ տեսանելի է հարևան գյուղերից:
