Արտակարգ իրավիճակ Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերջին օրերին նկատվում է սուր աղիքային վարակիչ հիվանդությունների մեծ աճ: Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժում են ստանում հիվանդներ Արցախի տարբեր շրջաններից: Հիվանդության պատճառները պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ են մեկնել մի խումբ վարակաբաններ՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի գլխավորությամբ: Առողջապահության նախարարության և պետական հակահամաճարակային կենտրոնի մասնագետների կողմից կատարվում են տարբեր կանխարգելիչ միջոցառումներ, փորձեր են արվում բացահայտելու հիվանդությունների պատճառները:
Asekose.am-ը կապ հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինֆեկցիոն հիվանդանոցի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է տիրում այժմ Արցախում և արդյո՞ք այն գնալով բարելավվում է: Հիվանդանոցի տնօրեն Ստելլա Միքայելյանը մեզ հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցն արդեն օրեր շարունակ աշխատում է արտակարգ ռեժիմով: Նրա խոսքով՝ իրավիճակը գնալով կայունանում է, իսկ հիվանդների թիվը նախորդ օրերի համեմատ գնալով նվազում է: Նրա հավաստմամբ՝ այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում բուժօգնություն են ստանում 0-18 տարեկան 31 երեխաներ և երիտասարդներ, 24 մեծահասակներ , այսինքն՝ 29.08.22015թ. դրությամբ հիվանդների թիվը 55 է.
«Սկզբնական շրջանում հիվանդությունը նկատվում էր և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ, սակայն վերջին օրերին բողոքներով ավելի շատ դիմում են մեծահասակները»,- իր խոսքում նշեց տիկին Միքայելյանը:
մանրամասն՝ այստեղ:
