Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում
Ուժեղ մառախուղի պատճառով այսօր Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Դոնի-Ռոստովի ինքնաթիռը գնացել է Սոչի, իսկ Մին-Վոդիի ինքնաթիռը դեռ օդում է: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ հնարավոր է, որ hետ գնա նաև Մին-Վոդիի ինքնաթիռը: «Արդեն երկուսուկես ժամ է ինքնաթիռն օդի մեջ է, առավոտյան ժամը 9:06-ին արդեն մեր տարածքում էր: Եթե վառելիքն արդեն չբավարարի, այդ ինքնաթիռը նույնպես hետ կգնա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս պահին օդանավակայանում տեսանելիությունը 75 մետր բարձրությունից է, սակայն մոտ 200 մետրից պակաս տեսանելիության դեպքում ինքնաթիռը չի կարող վայրէջք կատարել:
Մամուլի խոսնակը նաև նշեց, որ եթե մինչև կեսօր եղանակը տաքանա, արդեն կսկսեն ընդունել ինքնաթիռներին:
