Արտակարգ պատահար Երևանում՝ պայթյուն ավտոբուսում. կան զոհեր
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 2 զոհ: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը, սակայն, ըստ տեղեկությունների, զոհերի թիվը 3-ն է:
Լուսանկարները՝ news.am-ի

