Արտակարգ պատահարի պատճառով երկու զինծառայող է զոհվել
Փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲհարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո ԱրայիՀովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում էքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էկորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնումմահացած զինծառայողների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:
