1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱՐՏԱԿԱՐԳ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

 

Ուղիղ քսան տարի առաջ Երևան-Երուսաղեմ առաջին չարտերային չվերթով իջա սուրբ հող՝ ազգիս անունից բողոք-դիմում-հորդորով. Տեր Աստված, օգնիր ինձ, խաչս ծանր է, փորձություններս՝ շատ: Պարզվեց՝ մեր խաչը, մեղմ ասած, ամենածանրը չէ: Մեկ էլ ասաց, որ մեզ օվկիանոսի չափ հնարավորություններ է տվել, իսկ մենք ամեն անգամ այդ հնարավորություններին թեյի գդալով ենք մոտենում: Եկա ու դրանից տասը տարի հետո գրեցի այս շնորհավորանքը:

 

Մեր շատ սիրելի կանայք ու աղջիկներ Հայոց աշխարհի

Կյանքի երկրաշարժերի փլատակներից հեզ ժպտացող, ջրհեղեղներից ու սելավներից, փոթորիկներից ու հողմերից չքշվող, հրդեհներից սոսկ շիկնող, արժեզրկումների սողանքներից ու անդունդներից վեր հառնող, միշտ կանացի, դյութիչ, հմայիչ ու ցանկալի, առինքնող ու նրբագեղ, հավատավոր ու արժանապատիվ, առաքինի, ազնիվ, համեստ ու շիտակ, ժպտադեմ ու նրբանկատ, բարեկիրթ ու ներողամիտ, համբերատար, հոգատար, զիջող ու քնքուշ, գթառատ ու կարեկից, մեծահոգի ու պատրաստակամ, զգայուն, զգացմունքային, փխրուն ու աներեր, բարի, լռող, լսող ու հասկացող, գոհ, երախտապարտ ու ամենակարող….
Թող այսուհետ երկինքը ձեր սրտով կապույտ լինի կամ շառագունած, անձրևը մեղմ մաղի կամ հորդառատ, զեփյուռը խաղա թփերում կամ հողմը մեգով երկինքն առնի, եթե սրտներովդ անցնի, թող մի քիչ էլ` գալարի բուքը ձյան:
Թող դոլարի կուրսը համընկնի ձեր երազների նավի կուրսին:
Թող աշխարհի բոլոր պատերազմներին մասնակցեն միայն ձեր զորավարների շախմատային ֆիգուրները, ու թող հաղթողի թագը, հաղթողի թիկնոցը, հաղթողի հպարտությունն ու ուրախությունը, երջանկությունը համակեն ձեզ ու ձեր տղամարդկանց` ձեր ամուսիններին ու որդիներին:
Թող ձեզ շրջապատող տղամարդիկ տիեզերագնաց դառնան ձեր անծիր հոգու տիեզերքին հասնելու համար, հատիկ-հատիկ աստղեր հավաքեն ու ձեր ապրած ու ապրելիք հուշ-պատառիկներից երկրագունդը պարուրող՝ ձեր լանջը զարդարող, աստղաշղթա հյուսեն, անվախ լինեն, խիզախ ու քաջ, կենսասեր, կնամեծար ու կենսախինդ, պատվախնդիր, վեհանձն, սրտաբաց, սկզբունքային, աշխատասեր ու վճռական, պարտքի, պատասխանատվության և հումորի զգացումով, չափավոր ու հավասարակշիռ, ռոմանտիկ ու շռայլ, տղամարդ լինեն ու ձեզ արժանի:

ԱՐՏԱԿԱՐԳ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՄԵԿ ԱՅԼ ԴՐՎԱԳ
Աստված ձեզ հեռու պահի շառ ու փորձանքից, թունահրդեհապայթունավտանգ նյութերից, համաճարակներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից, դժբախտ դեպքերից, սառցալուլաներից ու մերկասառույցից, ձնաբքից ու գլոբալ տաքացումներից, խալխի համար փորած փոսից, բանանի կճեպից ու ոտքի տակ նետված օճառից, սառն ու օտարոտի հայացքից, թթու խոսքից, բռի ու գծուծ, անալի, անհամ ու անհումոր մարդկանցից, կատաղած շներից, առնետներից, ստորաքարշներից, անտարբերներից, թրաֆիկինգից, տեռորիզմից ու կոռուպցիայից:
Մաղթում ենք` սեյսմակայուն ու սողանքակայուն, ջրակայուն ու հրակայուն հույս ու հավատ, գնահատանք-պարգևատրում- նվերների անձրեւ, հաջողությունների ու նվաճումների հեղեղ, հաճելի անակնկալների սելավ, դիմակայող պատվար-պատնեշների, թշնամության ամրոցների փլուզում, համաճարակի միտող համատարած վարակ` բարության ու գթասրտության:
Հրդեհ ու տապակում սիրո կրակներից, ծիծաղի պայթյուն, դրական զգացումների ու տպավորությունների հրաբուխ, երջանկավետ անուրջների, հույզերի ու զվարճանքի փոթորիկ:
Առողջություն, հաջողություն, հաջողակություն, լավ վարձատրվող սրտամոտ աշխատանք, լիարժեք հանգիստ, ինքնաիրացում, ինքնակատարելագործում, երջանկության անափ զգացողություն, հաշտ ու համերաշխ` ինքներդ ձեզ, բնության ու նրա խորհրդի հետ:

Արտակարգ շնորհավորաբարեմաղթանքով՝ Նիկոլայ Գրիգորյան

 
ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan