Արտառոց դեպք Նորագավիթում.աղիքային վարակը պատել է Նորագավիթը
Մեր տեղեկություններով, Հուլիսի 24-ին Նորագավիթում , մասնավորապես 10-րդ փողոցում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել: Ստույգ վարկած դեռ չկա, սակայն Նորագավիթի բնակիչները խոսում են այն մասին, որ վարակի ամենահավանական տարբերակը խմելու ջուրն է , քանի որ շոգ է ` մեծից փոքր ամբողջ օրը ջուր են խմում և հավանաբար դրանից է : Սակայն, կան նաև այլ վարկածներ :
Այս մասին տեղյակ են նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունում և արդեն իսկ կազմակերպվել են բակային համայցեր, որոնց արդյունքում ևս հայտնաբերվել են մի շարք հիվանդներ:
Հիվանդների թիվը մոտավորապես 40 է :Բոլորի վիճակն էլ կայուն է, ոչ մեկին չեն հոսպիտալացրել:
Մասնագետներն անում են ամեն ինչ պատճառի հայտնաբերման և վերացման համար:
Աննա Առաքելյան /
Fnews.am
