Արտաշատի գործող քաղաքապետը 14 տարի սպասել է մինչև Արգամիկը մեծանա՞.VIDEO
Արտաշատ քաղաքի փողոցներում՝ մասնավորապես քաղաքապետարանի տարածքում, աշխատանքային եռուզեռ է, ճանապարհների փոսերն են ակտիվորեն կարկատում: Սա ընթանում է քաղաքապետի քարոզարշավին զուգահեռ: Մինչև հուլիս պետք է ավարտին հասցվեն բոլոր գործերը, որ արդեն քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ճանապարհներին թեկուզ անհարթության փոքրիկ խոչընդոտներ չլինեն:
Արևի տակ խանձվելով՝ բանվոր դասակարգը օրնիբուն հարթեցնում է վարչապետի որդու ապագա աշխատանքային տարածքը, ինչը տասնչորս տարի շարունակ բարեկարգելու անհրաժեշտություն չի զգացել գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Անգամ վերջինիս նստավայրն էր անմխիթար վիճակում, և ընդհանրապես, ամբողջ քաղաքապետարանի շենքը, որտեղ անգամ աստիճաններն էին երերում, էլ չենք խոսում կիսաքանդ պատերի մասին: Կարճ ասած, խորհրդային վաղ շրջանի մի «անձեռակերտ» շինություն էր, որտեղ գործող քաղաքապետին «բռնեցնելն» էլ էր լուրջ հաջողություն: Աշխատանքային թեժ ժամերին մի քանի ժամ սպասելուց հետո հազիվ հաջողվեց նրան տեսնել մուտքի դռների մոտ: Մուրադյանը իր տանսչորս տարվա սովորույթը չէր ուզում խախտել, հրաժարվում էր հարցազրույցից, մի քանի հարցի պատասխան կորզեցինք, մինչ կնստեր մեքենան: Նախ հետաքրքրվեցինք՝ ինչու չի առաջադրել իր թեկնածությունը. «Տասնչորս տարի շարունակ աշխատել եմ քաղաքապետ, ուզում էի տեղափոխվել այլ աշխատանքի»,- փորձեց հավաստիացնել նա, մինչդեռ «այլ աշխատանքի» մասին դեռ ոչ մի տեղեկություն չուներ: Հարցին, թե որտեղ է գնալու՝ նոր աշխատանքի, պատասխանեց. «Դեռ պարզ չէ, մինչև հուլիս ես աշխատելու եմ»:
մանրամասները՝1-in.am-ում:
