Արտեմ Ասատրյանը՝ նոր 28-ամյա փոխնախարարի մասին
Այսօր լրագրողներին հետ հանդիպման ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարգը երիտասարդանո՞ւմ է, նոր տեղակա՞լ է ունենալու, ասաց, որ դա բնականոն պրոցես է. «Եվ ընդհանրապես, պետական կառավարման համակարգում սերնդափոխությունը դա առողջ գործընթաց է, պետք է շարունակական լինի»:
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, 66-ամյա Ֆիլարետ Բերիկյանը, և ըստ թերթի՝ մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական, 28-ամյա Աշոտ Մարգարյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ շուտ չէր նախաձեռնում համակարգի երիտասարդացում, նախարարն ասաց. «Շուտ և ուշը, կարծում եմ, շատ հարաբերական է»:
