Արթիկի բնակիչը ինքնասպանություն է գործել
Արթիկի բնակիչը իրավապահ մարմիններին հայտնել է, որ իր եղբայրը՝ 51-ամյա Հովհաննեսը, երեկ ինքնասպանություն է գործել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ նախօրեին՝ ժամը 08:00-ի սահմաններում, տղամարդն ինքնասպանություն է գործել՝ իր տան բակում պտտաձողից հակի թելով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
