Արթուր Բաղդասարյանն ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի տնօրենների խորհրդի անդամ
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Արթուր Բաղդասարյանը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ ընտրվելուց հետո հիմա էլ ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի՝ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ: Հիշեցնենք, որ ռուսաստանյան բանկերի առաջին տասնյակում գտնվող ՄՏՍ բանկի սեփականատերը Ռուսաստանի կառավարությունն է, այն Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի ռուսաստանյան մասնաճյուղի իրավահաջորդն է. Նրա վարկային պորտֆելը կազմում է 2 միլիարդ դոլար» ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
