Արթուր Բաղդասարյանը կպահանջի Հովիկ Աբրահամյանի հրաժարականը
politik.am-ը գրում է. Հովիկ Աբրահամյանի գլխին սև ամպեր են կուտակվում:ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր «Հայկական վերածննունդ» հասարակական միավորամն ողջ ջանքերը ուղղելու է վարչապետի և կառավարության դեմ:
Արդեն իսկ նկատելի են քայլեր: ՕԵԿ ղեկավարի ստեղծած կառույցում ընդգրկված որոշ կազմակերպություններ օրերս ՓՄՁ-ների անունից բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության դիմաց: Եվ սա դեռ սկիզբն է, աշնանը սպասվում են ավելի վճռական քայլեր: Ասում են Արթուր Բաղդասարյանը որոշել է պայքարել Հովիկ Աբրահամյանի հրաժարականի համար:
