Արթուր Վարդանյանին՝ առայժմ երկամսյա կալանք...
Նորք Մարաշում հվնասազերծված հանցավոր խմբի ղեկավարը Արթուր Վարդանյանը կալանավորված է. Այս ամսին Fnews.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կասկածվող 21 անձանց կալանքի միջնորդությունների քննարկումը: Պաշտպանը տեղեկացրեց, որ Արթուր Վարդանյանին կալանավորել են: «Իմ պաշտպանյալների մասով քննությունը քիչ առաջ ավարտվեց, դատավորը երկամսյա կալանք որոշեց»,-ասաց պաշտպանյալը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Վարդանայնը իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Երեւանում հայտնաբերվել եւ վնասազերծվել էր զինված խումբ, որի կազմում եղել է առնվազն 20 մարդ, որոնք ծանր եւ հատկապես ծանր հանցագործություններ էին պլանավորում։ Նրանց վարձակալած տանը մի ամբողջ զինանոց էր հայտնաբերվել։
