Արթուր Խաչատրյանն ընտրվեց
Մայիսի 21-ին Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքում կայացան «Ռուսաստանի Հայերի Միության» տարածաշրջանային նախագահի ընտրությունները: Ընտրություններին մասնակցում էին Կամչատկայի հայերը, ովքեր եկել էին ընտրելու իրենց ազգային առաջնորդին: Այդպիսի մասշտաբի ընտրություններ չէր եղել ոչ միայն Կամչատկայի պատմության ընթացքում, այլ նաև Ռուսաստանի Դաշնության մարզերում: Ըստ օրենքի՝ հասարակական կազմակերպության հիմնադիրներ են համարվում բոլոր ընտրողները, իսկ նրանց թիվը հասնում էր 300-ի: Այս առումով ընտրությունների մասշտաբը և նշանակությունը խոսում է ինքն իր փոխարեն: Առաջին անգամ Կամչատկայում ստեղծվեց մի կազմակերպություն, որը պաշտպանելու է Կամչատկայի հայերի շահերը: Ընտրությունները անց են կացվել գաղտնի քվեարկության միջոցով: Անկախ վերահսկիչ հանձնաժողովի կազմում էին երկրամասի պաշտոնյաներ:
Կամչատկայի փոխքաղաքապետ, քաղաքային խորհրդի պատգամավոր Կիրնոսենկո Անատոլի Վլադիմիրովիչ
Օրենսդիր Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Նուրիև
Ներքին քաղաքականության գործակալության ղեկավարի տեղակալ Մախինյա. Վ.Վ
Կուլկով Դմիտրի Լվովիչ (ներքին քաղաքականության գործակալություն)
Իրավաբանական գիտությունների թեկնածու, քրեաբանության մասնագետ Խոմենկո Վ.Տ.
Փաստաբան, ի.գ.թ., միջազգային իրավունքի մասնագետ Պոշիվայլովա Ա.Վ.
Միջազգային և միջէթնիկական հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Կարիմով Խայրուլա Խուսնուլաևիչ
Քաղաքապետի խորհրդական Խոպրյաչկով Յու. Ի.
«Եդինայա Ռոսիյա» կուսակցության տեղային մասնաճյուղի ղեկավար Պոլիգա Ռոման
Կամչատկայի երկրամասի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կուզմինսկի Ս.Բ.
«Ռուսաստանի հայերի Միության» փոխնախագահ Անանյանց Գերմանը, որը հատուկ հրավիրվել էր Մոսկվայից
Կամչատկայի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ռումյանցեվ Վիկտոր
Ընտրություններին մասնակցում էին հինգ թեկնածու:
Քվեարկողների 80 տոկոսի ձայները հավաքել է Խաչատրյան Արթուրը:
Առաջին թեկնածուն հավաքել է 4 ձայն, երկրորդը՝6 ձայն, երրորդը՝ 8 ձայն, չորրորդը՝39 ձայն: Խաչատրյան Արթուրը՝190 ձայն:
