Առուշանյանների համար՝ հայոց բանակը մշտապես եղել է առաջին տեղում
Օրերս, մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին,որ Գորիս համայնքի ղեկավարի անցյալ տարեվերջին կայացված որոշմամբ, ԼՂՀ մարտական հենակետերում ծառայող զինվորներին սնունդ տրամադրելու համար Գորիս համայնքի վարչական բյուջեից 800 հազար դրամ է հատկացվել, իսկ հարցադրումն ու զարմանքն էլ այն էր, թե հատկապես ի՞նչ սննդատեսակ գնելու վրա է ծախսվել այդ գումարը եւ ում առաջարկով, ինչ միջոցառման շրջանակներում է այն իրականացվել, եւ այլն:

Հարկ է նկատել, որ մինչ այս հրապարակումը, տեւական ժամանակ է, ինչ Գորիսի երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործունեության վերաբերյալ հարկի-անհարկի մեկնաբանությունների ու հրապարակումների պակաս մամուլում եւս չի զգացվել: Ավելին, այդ հրապարակումների ետեւում չի բացառվում, որ երկար ականջներ են եղել, որոնք մինչ այսօր էլ գուցե չեն կարողանում սթափ գնահատել իրավիճակը եւ հաշվի նստել իրականության հետ:
Սակայն դա բացառապես նրանց խնդիրն է...Փաստն այնն է, որ Առուշ Առուշանյանը, ով ի դեպ հայտնի գործարար, Սյունիքում մեծ հեղինակություն վայելող Գագիկ Առուշանյանի (հայտնի Գագայի) տղան է, քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից, անցել է Գորիս քաղաքը շենացնելու, քաղաքում խաղաղության մթնոլորտ ապահովելու, ու նոր ծրագրեր կյանքի կոչելու գործին, ինչն ի դեպ, երիտասարդ քաղաքապետին հաջողում է՝սեփական ուժերով:


Նկատենք, որ Գորիս քաղաքում եւ Սյունիքի մարզում առհասարակ, երիտասարդ քաղաքապետի մասին խոսելիս՝ առաջնահերթ նշում են նրա նպատակասլացության, կամեցողության ու մարդկային տեսակի մասին, բարձրաձայնելով, որ նա իսկապես "հեղափոխություն" է կատարել Գորիս քաղաքում՝ հատկապես քաղաքի բնակչությանը համախմբելու ու մի բռունցք դարձնելու առումով:
Իսկ շատերն էլ, մեծ կարեւորություն էին տալիս այն հանգամանքին, որ ի տարբերություն նախորդ քաղաքապետերի, ովքեր ըստ էության դրածոներ ու կամակատարներ են եղել, Առուշ Առուշանյանը լինելով երիտասարդ կադր, կարողանում է ինքնուրույն ճշգրիտ որոշումներ կայացնել, նոր էներգիա ու նոր շունչ փոխանցել համայնքին, քանի որ նա պրպտող, աշխատասեր ու ամենակարեւորը՝ բնակիչների համար հասանելի համայնքի ղեկավար է:
«Մեր Առուշը` մեր տղան ա, լրիվս էլ են նրան հարգում ենք, ընդունում, սիրում: Ի տարբերություն պետական բյուջեի վրա «թինկ տվածների», ու անբանների, մեր Առուշը մեր կողքն ա, մեր հույսն ա, մեր հավատն ա, մեր տղան ա: է~դ որ սաղ օրը, ստի բաներ են գրում էդ թերթերովը, սաղ սուտ ա»-,մեզ հետ զրույցում նշեց Գորիսի հնաբնակ մանկավարժներից մեկն ու հավելեց. «Էդ որ գրում են բանակին ոնց օգնեցին, ինչ արեցին, եւ այլ, եւ այլն, թող մի օր էլ գրեն, որ Առուշանյան ընտանիքը ապրիլյան քառօրյային քանի միլիոն դրամի օգնություն ա ցուցաբերել հայոց բանակին: Բա դա խի չե՞ն գրում, ձեռնտու չէ՞, թե՞ փիս-փիս բաներ են որոշները ստեղից թելադրում: Առուշանյան ընտանիքը պետության կողքին կանգնած ընտանիք ա, եւ մեր Առուշի հայրն էլ՝ մեր Գագիկ Առուշանյանը, միշտ ա կանգնած եղել մեր Գորիսի, իր հարազատ ծննդավայրի՝ Խնձորեսկի եւ էս տարածաշրջանի մարդկանց կողքին:
Մարդն իր հալալ քրտինքով կարողացել ա աշխատատեղեր ստեղծել, մարդկանց ձեռք մեկնել, բանակի զինվորի կողքին կանգնել՝ընդ որում առանց էդ մասին գովազդ անելու:
Եւ մի բան էլ. Նա ոչ թե պետական բյուջեից ա վերցրել արել՝ շատերի պես, այլ իր քրտինքով վաստակած միջոցներից, որը որ իրապես գնահատելի է: Խնդրում եմ գրեք.չչնջեք լավ խոսքերս, առանց մարդկանց ճանաչելու չի կարելի քննադատել, ու թույն թափել:
Առուշանյանները վերջապես խաղաղություն ու հանդարտություն են բերել մեր Գորիս քաղաքին,եւ եթե ընտրություններին հետեւել եք, ապա տեսաք, թե ինչպիսի ջախջախիչ հաղթանակ ունեցան Առուշանյանները: Դա մի օրվա գործ չէր. մարդիկ տարիներով, քայլ առ քայլ իրենց հարգանքը ստեղծել են, ու այդ օրն էլ հարգանքի պատասխանը տրվեց:
Այնպես որ, ինչ էլ գրեն մեր Առուշանյանների մասին, միեւնույնն ա սուտ բան գրողներն ու եթե կան նաեւ («գործ տվողներ») իրենք են ամոթով մնալու այդ անլուրջ խոսակցությունների համար, իսկ Առուշանյանների կշիռը դրանից որեւէ կերպ չի տուժելու: Մարդուն գանահատում են իր արած գործով, այլ ոչ թե ուրիշի հնարած ու անլուրջ խոսակցություններով»:

Հ.Գ
Ի դեպ, Գորիսի մեր աղբյուրներց տեղեկացանք, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ, գործարար Գագիկ Առուշանյանը մոտ 30 մլն դրամի օգնություն է ցուցաբերել բանակին. "Առուշանյանները՝ մշտապես կանգնած են եղել մեր սահմանները անառիկ պահող հայ զինվորի կողքին",-մեզ հետ զրույցում նշեց Գորիսի անտառտնտեսության նախկին աշխատակիցներից մեկը:
Բացի այդ նշեցին, որ Առուշանյանները՝ ի դեմս հայտնի գործարար, «Առանցք» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Գորիսի տարածաշրջանում բոլորին հայտնի Չապաեւի ութ որդիներից կրտսերի՝ Գագիկ Սամվելի Առուշանյանի, մարզում բազում բարեգործական նախաձեռնություններ են իրականացվել, եւ շատ ու շատ խնդիրներ են լուծվել՝ հանուն սյունեցիների բարօրության ու վաղվա օրվա:
Ի դեպ, Գագիկ Առուշանյանին լավ ճանաչողները նշում էին, որ նա չի սիրում կեղծ հայրենասիրրությունը, եւ առհասարակ դեմ է կեղծ կատեգորիաներին:
Հայրենիքի ապագան, նա տեսնում է աշխատանքի եւ օրինավոր քաղաքացի լինելու մեջ, քանի որ ամեն բան՝ նախ եւ առաջ սկսվում է կարգ ու կանոնից:
Իսկ Առուշանյաններին լավ ճանաչողները նշում էին, որ այդ ընտանիքում կարգ ու կանոն ասվածը՝ մշտապես եղել է առաջին տեղում:
Գորիս քաղաքում տիրող տրամադրությունների ու Գորիսյան խճանկարի մասին առավել մանրամասն՝ կխոսենք մեր հաջորդ հրապարակման շրջանակներում:
Գորիս-Երեւան
Ալլա Ավագյան
