Աշակերտը սեռական ցանկությունը խթանող լուծույթ է լցրել ուսուցչի բաժակի մեջ
15-ամյա աշակերտը մեղադրվում է ուսուցչուհու ըմպելիքի մեջ սեռական ցանկությունը խթանող լուծույթ լցնելու մեջ, որպեսզի վրեժխնդիր լինի նրանից՝ իր լափթոփը վերցնելու համար:
Բուսական այդ հավելումը վաճառվում է ամերիկյան սպասարկման կայաններում՝ տղամարդկանց համար:
Հյուսիսային Կարոլինայի ավագ դպրոցի ուսուցիչը մտել է սենյակ և տեսել, որ աշակերտը ինչ-որ բան է լցնում իր բաժակի մեջ:
Աշակերտն ասել է, որ ուզում էր, որ ուսուցչուհին ինչ-որ հիմար բան անի և տուգանվի դրա համար:
