Աշնան վերջին օրերին տեղումներ սպասվում են առավելապես արևելյան շրջաններում
Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ նոյեմբերի 29-ին 30-ին՝ առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին՝ շրջանների մեծ մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Հարավարևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի:
Մասնագետների ուսումանսիրություններով՝ օդի ջերմաստիճանը 29-ին և 30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ նոյեմբերի 30-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -6...-11, ցերեկը՝ - 3...+2, նախալեռներում գիշերը` 0...- 3, ցերեկը՝ +3...+6, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում գիշերը` -2...+1, ցերեկը՝ +4...+7, Արցախում գիշերը՝ 0 ... - 3, ցերեկը՝ +1 ... +4 աստիճան:
Երևանում նոյեմբերի 29-ին և 30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, սակայն էական տեղումներ չեն սպասվում, իսկ դեկտեմբերի 1-ից 3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի գիշերն սպասվում է 0..- 2, ցերեկը` +5...+7, վաղը երեկոյան՝ +1... +3:
