Աշոտ Ահարոնյանը հրապարակել է դիպուկահարի տեսագրությունը
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.«Ֆոտոշոփի որոշ «ամենագետ մասնագետներ» երեկվանից շահարկում են դիպուկահարի հրապարակված լուսանկարի իսկությունը: Հատուկ նրանց համար տեղադրում եմ տեսագրություն»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն և լուսանկարներ է տարածել՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ ոստիկանին սպանած կրակոցը ՊՊԾ գնդի տարածքից է եղել:
