Աշոտ Աղաբաբյանը`օրենքով գող ԶԱՊ-ի, ու Գյումրիում թաղված գողերի մասին
ՀՀԿ-ական պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱՂԱԲԱԲՅԱՆԸ, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրին վաղուցվա գողականների քաղաք ավանողներին անչափ վրդովված պատասխանեց.
- Գյումրին երբեք քրեական քաղաք չի եղել, այն եղել է եւ կա մշակութային քաղաք: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Գյումրին գողականների քաղաք լինելու մասին վկայում են այնտեղի գերեզմաններում թաղված օրենքով գողերը, ապա այդ օրենքով գողերը ավելի շատ դրսում են եղել, քան ներսում: Եվ նրանք փորձել են օգտակար լինել իրենց գյումրեցիներին դրսում, որովհետեւ Գյումրիում շատ արտագնա աշխատողներ կան: Գյումրիում օրենքով գող չի եղել ոչ կոմունիստների ժամանակ, ոչ էլ ներկայիս ժամանակներում: Այնպես, որ նման խոսակցություններ տարածողներին խորհուրդ կտամ շատ նուրբ մոտենան Գյումրիին, որովհետեւ Գյումրին մեր շտեմարանն է եւ չեմ կարծում, որ ամեն ոք կարող է իրեն իրավունք վերապահել Գյումրիի մասին ինչ-որ եզրակացություննր անելու:
Պատգամավորը նշեց նաեւ, որ վերջերս ձերբակալված օրենքով գող Զապին չի ճանաչել, բայց նրա մասին լսել է:
Նոնա Ադամյան
