Աշոտ Կարապետյանը ցած նետվել սպառնացող կնոջը համոզում է անցնել կամրջի ցանկապատից այս կողմ
Արդեն մի քանի ժամ ոստիկանները չեն կարողանում համոզել Երևանի Կիևյան կամրջից իրեն ցած նետվել սպառնացող կնոջը անցնել կամրջի ցանկապատից այս կողմ:
Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և բանակցում է կնոջ հետ:
Կնոջ 2 մանկահասակ երեխաները գտնվում են «Շտապօգնության» մեքենայում:
