Աշոտ Կարապետյանը չի սպառնացել է Շահեն Հարությունյանին
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Slaq.am-ի հետ զրույցում հերքեց, որ Աշոտ Կարապետյանը սպառնացել է Շահեն Հարությունյանին:
«Այո, կանչել է, խոսել է: Դա մեր ամենօրյա աշխատանքն է՝ նմանատիպ միջոցառումներից, հավաքներից առաջ: Դա նորմալ գործընթաց է: Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքի եւ վիրավորանքի մասին հայտարարությանը՝ դա չի համապատասխանում իրականությանը: Ընդամենը գեներալ-մայորը կոչ է արել բոլոր գործողությունները օրենքի սահմաններում տեղավորել»,- ընդգծեց Ահարոնյանը:
