Աշտարակում 3-ամսական երեխան մահացել է գանգուղեղային բութ վնասվածքից. փորձաքննությունը հաստատել է
3-ամսական երեխան, որին հոկտեմբերի 14-ին Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում թաղված էին գտել, ըստ փորձաքննության, մահացել է գանգուղեղային բութ վնասվածքներից: Այս մասին հայտնեցին քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Փորձաքննությամբ երեխայի մոտ հայտնաբերվել են մահվան պատճառի հետ կապի մեջ գտնվող՝ ճակատոսկրի աջ ու ձախ կեսերի, գագաթոսկրերի, վերնոսկրային, սպոնեւրոզային, ներոսկրային արյունազեղումներ, որոնք պատճառվել են բութ առարկաների ներգործության, հնարավոր է՝ գլխին հարվածներ հասցնելու հետեւանքով ու դարձել են երեխայի մահվան պատճառ:
Նշենք, որ երեխային սպանելու մեջ մեղադրվում է նրա հոր երկրորդ կինը: 38-ամյա Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 304-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), նա կալանավորված է: Նշանակվել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն:
