Աշխարհի գեղեցկուհու տիտղոսը գնաց Հարավաֆրիկյան հանրապետություն (լուսանկարներ)
«Միսս Աշխարհ» մրցույթի հաղթող է ճանաչվել Հարավաֆրիկյան հանրապետության ներկայացուցիչ Ռոլեն Շտրաուսը: Մրցույթը տեղի է ունեցել Լոնդոնում:
Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն` երկրորդ տեղը զբաղեցրել է Հունգարիան ներկայացնող Էդինա Կուլշարը, իսկ երրորդ տեղը` ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Սաֆրիթը:
Աշխարհի գեղեցկուհին սովորում է բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսում:
