Աշխարհի տարբեր քաղաքներում տեղի են ունենում սգո ակցիաներ (լուսանկարներ)
Ամբողջ աշխարհում անց են կացվում ակցիաներ՝ «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի վրա հարձակման ժամանակ զոհվածների հիշատակին: Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ՝ 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել է:
Տարբեր երկրների բնակիչներ փողոցներ են դուրս եկել պաստառներով, որոնց վրա գրված է՝ «Je suis Charlie»՝ «Ես Չարլին եմ»: Համաշխարհային հանրությունը նույնպես դատապարտել է ահաբեկչական ակտը՝ որակելով այն որպես «բարբարոսական հարձակում»:
«itar-tass.com»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոր ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև փարիզցիներին:
Ֆրանսիական մայրաքաղաք լրացուցիչ բանակային ստորաբաժանումներ են ժամանել հասարակական շենքերի պահպանության և պարեկության իրականացման նպատակով: Ընթանում է ողբերգության քննությունը:
