«Աշխարհի վաշխառուն ու մարդասպանը Կարոն ա, սաղ գիտեն, թե ես ով եմ` նա ով է».Գոհար Ենոքյան
Երեկ, Գլխավոր դատախազությունը կարճել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հայտնի գործարար Գոհար Ենոքյանի հանդեպ հարուցված քրեական գործը: Քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նշենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ի շարքերը վերջերս լքած Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեջ:
Վերը նշված գործի առնչությամբ, Fnews.am-ը փորձեց զրուցել նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հետ, ով մեզ հետ զրույցում նկատեց.
-Դատախազությունը մեղադրանքի սկզբի օրվանից էլ գիտեր, որ դա շանտաժ է, իրենց ձեռքի արածը, նրանք նպատակ ունեին ինձ նեղը գցելով` իմ հիմնարկը տային նրանց, ովքեր որ աչք ունեiն դրա վրա: Հաշվի չառան, որ ես այն մարդն եմ, ով ամբողջ կյանքում ապրել է ճշտով, որեւիցէ մի սխալ բaն չեմ արել, որի համար հետո ամաչեմ: Ես գիտեի, որ ես արդար եմ, չի եղել նման հանդիպում, խոսակցություն, ես ո՞ւր մարդասպանությունը ուր, ուղղակի իրանց սցենարը շատ չհղկված ու հիմար ձեւի էր կառուցած: Կարծում եմ հասկացան, որ մեծ աղմուկ բարձրացավ եւ դա է պատճառը, որ իրենք իրենց սուտը որոշեցին չեղյալ համարել: Աշխարհի վաշխառուն ու մարդասպանը Կարոն ա, սաղ գիտեն, թե ես ով եմ` նա ով է:
Տաթեւիկ Աբրահամյան
