Աշխարհում նոր սեռական կողմնորոշում է հայտնվել
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, սեքսապաթոլոգները եկել են այն եզրահանգման, որ նոր սեռական կողմնորոշում է ձևավորվել: Ըստ նրանց` դրանք այսպես կոչված պանսեքսուալներ են, ովքեր իրենց զուգընկերոջ սեռին նշանակություն չեն տալիս:
Հարցազրույցներից մեկի ժամանակ ուսումնասիրող սեքսապաթոլոգներից մեկն ասել է. «Մենք հայտարարում ենք սեռական կողմնորոշման նոր տեսակի մասին`պանսեքսուալներ: Դրանք այն մարդիկ են, որոնց համար միևնույն է, թե ինչ սեռի կլինի սեռական զուգընկերը: Նրանք առանց բարդութավորվելու սեռական հարաբերություններ են ունենում աղջիկների, տղաների, տրանսսեքսուալների հետ»:
Նրան հավելում են, որ այս ֆենոմենը հայտնվել է 21-րդ դարի հասարակությունում:
Աղբյուրը` REPLIK.am
