Աշխատանքային այց ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարան
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Խաչատրյանը, ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչության պետ, գնդապետ Առուշանյանը, ՊՆ կապշին վարչության պետի տեղակալ, գնդապետ Մհեր Խալաթյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ այցելեցին ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստան տուն-առողջարան՝ առողջարանի շենքային պայմաններին, բուժական հնարավորություններին ծանոթանալու, առկա խնդիրները քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու նպատակով:
