Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Ժամակոչյանը: