Աշխատող կինը աջակցում է պոռնկությանը. սկանդալային հայտարարություն Թուրքիայում
Թուրքիայի կրոնա-հասարակական կազմակերպություններից մեկի առաջնորդ Նուրեդդին Յըլդըզը աշխատող կանանց նկատմամբ վիրավորական արտահայտություն է արել, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Sosyal Doku կրոնա-հասարակական կազմակերպության նախագահ Նուրեդդին Յըդըզը աշխատող կնոջ վերաբերյալ տեսագրություն է հրապարակել։
Նուրեդդին Յըլդըզն ասել է. «Ամեն աշխատող կին նշանակում է աչքն անկուշտ տղամարդ։ Աշխատող կինը կամ հետաձգում է ամուսնությունը եւ վնասում տղամարդկանց ամուսնության ընթացքը, կամ էլ ամուսնացած լինելով աշխատանքի հետեւանքով հոգնում, ժամանակը քչանում է, որի հետեւանքով տղամարդու հետ հարաբերություններում փչացնում է կանացիությունը։
