Աստղագուշակ՝ հուլիսի 28-ի համար
Խոյ. հնարավոր է` ձեր ներքին անհանգստության պատճառը ոչ վաղ անցյալի իրողություններն են, որոնք հանգիստ չեն տալիս ու ամեն անգամ նոր գույներով են ձեր աչքերին հառնում: Այս իրավիճակում նոր գործեր սկսելն ուղղակի անիմաստ է: Եղեք մարդկանց միջավայրում, մի խուսափեք մարդկանց հասարակությունից: Մի անտեսեք այնպիսի աշխատանքներ, որտեղ պահանջվում է ստեղծագործական մոտեցում ու փայլուն էրուդիցիա: Հնարավոր են նոր հետաքրքրություններ: Հեռվից կարող է ստացվել կարևոր տեղեկատվություն, որը շատ հարցերի պատասխան կտա:
Ցուլ. պատրաստ եղեք գերլարված աշխատանքի, մեծ բեռնվածության, ուժգին զգացմունքների ու հարմարավետության ժամանակավոր կորստի: Այսօր ուշադիր եղեք նախանշանների նկատմամբ, որոնք կարող են հետ պահել սխալներից կամ անուղղելի քայլերից: Ձեզ համար լավագույն մարտավարությունը կլինի հոսանքին հակառակ չլողալը, բայցև նախաձեռնող ու ընդունակ լինելը: Դուք ուղղակի պարտավոր եք կիրառել հնամենի երազանքների իրականանալուն նպաստող բոլոր հնարավորությունները, անգամ եթե դրա համար բարենպաստ նախադրյալներ չկան:
Երկվորյակներ. դրական ներշնչանքով օր է, որը տրամադրում է շփման, համատեղ խոսակցությունների: Հարմար օր է ուսման, ճամփորդությունների, տեղափոխությունների համար: Կարելի է պլանավորել միջոցառումներ, որոնք կօգնեն պեղել անհրաժեշտ տեղեկություններ կամ որոշ հետաքրքրող հարցեր պարզաբանել: Ռոմանտիկ հարաբերությունները լրացուցիչ ազդակ են ստանում: Կարող է առաջանալ բարենպաստ իրադրություն խոստովանության կամ բաց խոսակցության համար:
Խեցգետին. լարումն անկում է ապրում: Եթե բոլորովին վերջերս խնդիրներ էին առաջանում, այժմ արդեն կարողանում եք գտնել փոխզիջումային տարբերակ: Ուշադիր եղեք ամեն տեսակի տեղեկատվության նկատմամբ, որի որոնման ընթացքում դուք կարող եք որոշ հարցերի պատասխաններ գտնել: Մասնագիտական գործունեության մեջ սա ժամանակ է, երբ լավագույնս կարող է դրսևորվել ձեր հնարամտությունը: Իմաստուն կերպով լուծեք կազմակերպչական հարցերը, քննարկեք մարդկանց հետ գործունեության նոր ուղիներ:
Առյուծ. բարենպաստ օր է ճամփորդությունների, խորհրդատվության, նոր տեղեկատվությունը ձեզ համար միանգամայն նոր միջավայրում կիրառելու համար: Մի թողեք, որ ուրիշները տնօրինեն ձեր ազատ ժամանակը ու խառնվեն ձեզ գործերի մեջ, որոնց դուք պատրաստ չեք կամ ուղղակի անտարբեր եք: Իրադարձությունները խտանում են զգայական ոլորտում, անձնական հետաքրքրությունների մակարդակում, իսկ ստեղծագործական բնույթի մարդկանց համար` տաղանդի իրացման ոլորտում: Հատկապես լավ կստացվեն դետալները, իսկ անձնականի մեջ` մտերմիկ զրույցները:
Կույս. նյութական հարցերը անկյուն են նետում ձեզ: Հնարավոր է, որ ստիպված լինեք բարդ որոշում ընդունել, համատեղել տարբեր ոլորտների հետաքրքրությունները, ավարտուն տեսք հաղորդեք մեկնարկած նախագծերին: Վարքագծի հնացած ձևերը արդիական են, դուք կանգնած եք նուրբ փոփոխությունների նախաշեմին: Այսօր կարող եք ստանալ կոնկրետ գործողությունները ճիշտ վարելու հուշումներ: Կարևոր է ճիշտ կարգավորել ինքդ քեզ, ճիշտ ամրագրել նպատակը ու տեղաբաշխել ուժերը: Շփվեք միայն հոգեհարազատ մարդկանց հետ:
Կշեռք. օրը բարենպաստ է կոլեկտիվ աշխատանքի համար: Լավ են դասավորվում հանրային ճառերի, ցուցադրությունների հետ կապված հարցերը: Աշխատեք հասցնել առավելագույնը: Ուշադիր եղեք այսօր ժամանող տեղեկատվության նկատմամբ: Կոլեկտիվում այսօր կարող եք համարձակորեն բարձրացնել կարևոր հարցեր ու թեմաներ: Հնարավոր է` նոր գործ սկսեք: Մտերմիկ հարաբերություններում անհրաժեշտ է բաց թողնել այն, ինչ վաղուց կորցրել է իր իմաստը:
Կարիճ. ձեր կյանքում նշագրվում է վառ ու զգայական բնույթի իրադարձություն` ոչ պարտադիր ռոմանտիկ, բայց ուժգին կրքերով զուգակցվող: Պատրաստվեք մեծ ծախսերի ու մտերիմների հետ հարաբերությունների հարթման անհրաժեշտության: Ուշադիր եղեք մարդկանց վարքագծի փոփոխություններին: Այսօր քիչ խոսեք ձեր մասին ու ավելի շատ ականջ դրեք ուրիշներին: Մեծ է հնարավորությունը գաղտնի տեղեկատվություն ստանալու: Ուշադիր եղեք մանրուքներին ու նրբերանգներին:
Աղեղնավոր. փոփոխություների աճող անհրաժեշտությունը կարող է հանգեցնել մտածված քայլերի: Սա խիստ կարևոր ժամանակահատված է, բայց ձգտումներն ու ցանկությունները կարող են ստորակարգվել: Հետագա որոշումների ու գործողությունների համար դաշտ ազատեք: Հազիվ թե որևէ մեկը դիմակայի ձեր պոռթկումներին ու ոգևորվածությանը: Բարենպաստ ժամանակ է սոցիալական հարաբերություններ հաստատելու համար: Տրամադրությունը բարձր է, առաջացել է անսովոր խանդավառություն:
Այծեղջյուր. կարող է առաջանալ գործերից ու առօրյայից հեռու մնալու բուռն ցանկություն ու հանգստանալու անհրաժեշտություն: Այսօր կարող եք արագ ու հաջող կերպով լուծել առաջնահերթությունները: Հարմար օր է քննարկումների, գործընկերների հետ հանդիպելու համար: Եթե արժանի նպատակ ունեք, կառաջանա մոբիլիզացվածության ու պարզ գիտակցման զգացում: Լավ կլինի զբաղվեք նորարարությամբ, դրսևորեք ստեղծագործական ունակություններ: Հանդիպումները, այդ թվում նաև ռոմանտիկ` կանցնեն հիանալի:
Ջրհոս. այժմ ձեր կյանքում շատ է բազմազանությունը ու դրական սթրեսները, որոնք կարող են առաջացնել գերբեռնվածություն օրգանիզմի պաշտպանական ուժերի համար: Գլխավորը չափի զգացողությունն է, նաև` ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք: Դուք կարող եք հաջող կերպով իրագործել ձեր որևէ գաղափար: Կլինեն նաև լրացուցիչ ուժեր, նոր հնարավորություններ ու անհատական ստեղծագործական մոտեցում: Մտածեք նոր դիրքեր նվաճելու ու դրանք ամրապնդելու մասին:
Ձկներ. երկրորդ դերերը ձեզ ավելի լավ կտրվեն: Օգնեք, հոգ տարեք, մտածեք ուրիշների մասին ու մի կողմ թողեք եսասիրական բոլոր տեսակի դրսևորումները: Հեշտ տարեք քննադատությունը, մասնագիտական դիտողությունները: Այժմ մի շտապեցրեք փոփոխությունները ու նորամուծությունները, իսկ ավելի լավ է կենտրոնացրեք ձեր ուշադրությունը դետալների վրա: Ֆիզիկական բեռնվածությունը կօգնի հանել ավելորդ լարվածությունը:
