Աստղագուշակ հունվարի 7-ի համար
Խոյ. Այսօր դուք հակված եք ձեր ուժերն ու հնարավորությունները գերագնահատելու, և դա դառնում է անհեթեթ իրավիճակների պատճառ, որոնք կողքից նայողի համար զվարճալի են թվում, իսկ ձեզ` ուղղակի սարսափելի: Մի հանձնվեք, ձեր առջև բազմաթիվ հնարավորություններ են բացվում, պետք է միայն դրանք նկատել և ժամանակին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Դուք հաճախ եք վիճում մտերիմների հետ, այդ վեճերը կառուցողական են և ավարտվում են բոլորի համար շահեկան որոշումների կայացմամբ: Օրը հարմար է սիրելի մարդու հետ լուրջ հարցեր քննարկելու համար:
Ցուլ. Օրը ձեզ հնարավորություն կտա պարզելու նախկինում ծագած ոչ միանշանակ իրավիճակների իրական պատճառները, և դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել հետագայում: Դուք մի շարք հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, որոնք կապված չեն ձեր ֆինանսական վիճակի անհապաղ բարելավման հետ, սակայն հեռանկարային առումով բավական խոստումնալից են: Հնարավոր են դրական փոփոխություններ ծնողների, մյուս ազգականների, ինչպես նաև` սիրելի մարդու հետ: Այսօր կարող եք փոխհասկացվածության հասնել մի մարդու հետ, ում հետ ժամանակին մշտական վեճերի մեջ էիք:
Երկվորյակներ. Այսօր իսկական ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեզ համար շատ թանկ մարդու հետ հարաբերություններում: Ճշմարտության աչքերի մեջ նայելը միշտ չէ, որ հաճելի է, բայց ինչ արած` դա անխուսափելի է: Առայժմ բավարար է միայն հասկանալը, թե ինչպես վարվել, իսկ ինչ-որ բաներ ձեռնարկելը թողեք հետագային: Առաջին հայացքից կարող է թվալ, որ փոփոխությունները կրում են խիստ անբարենպաստ բնույթ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ ստեղծված իրավիճակից կարող եք օգուտներ քաղել: Ընտանեկան տարաձայնությունները ստանում են էլ’ ավելի սուր բնույթ, և եթե դուք ժամանակին չգնաք զիջումների, դրանք աղետալի մասշտաբների կհասնեն:
Խեցգետին. Այսօր պետք է շտապել, քանի որ հաջողությունները կախված են ակնթարթորեն կարևոր որոշումներ կայացնելու ձեր բնատուր ունակությունից: Եթե դուք չկողմնորոշվեք, ընկղմվեք մտորումների մեջ, ապա հետաքրքիր հնարավորությունները ձեր կողքով կանցնեն և բաժին կհասնեն մեկ ուրիշին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս` մոլեռանդ խաղերով տարվել: Մտերիմների հետ շփումները միշտ չէ, որ ցանկալիի չափով հաճելի են: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն, որ դա ձեզ մոտ առանց այն էլ վատ չի ստացվում:
Առյուծ. Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար` կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, խորանալ օտար լեզուների մեջ: Կարող եք նաև ձեր հոգեկան հավասարակշռության համար երաժշտական գործիքների վրա նվագել: Անսպասելիորեն հետաքրքրություն է առաջանում թատրոնի նկատմամբ. ի±նչ վատ է որ` կարելի է և մի լավ ներկայացում դիտել: Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կեսխոսքից և դժվարություններ ծագելու դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում: Իսկ նոր ծանոթություններն ավելի շուտ կհիասթափեցնեն, քան կուրախացնեն: Կույս. Այսօր ստեղծված իրավիճակը խիստ հակասական է, սակայն օրվա վերջին դուք կկողմնորոշվեք ձեր գործողություններում: Կարելի է նոր գործեր սկսել, եթե հին դաշնակիցները և ընկերները պատրաստ են ձեզ սատարել: Իսկ եթե ծրագրել եք միայնակ գործել, ապա ավելի լավ է չշտապել և գործողությունները կառուցել հստակ հաշվարկներից հետո: Շատ հարմար օր է ոչ ֆորմալ հարաբերությունների համար, ցանկացած հանդիպում ավելի լավ է անցկացնել հաճելի, ոչ պաշտոնական միջավայրում: Կարելի է հյուրեր ընդունել. այսօր ձեզ մոտ հատկապես լավ է ստացվում երեկույթներ կազմակերպելը, բոլորի համար ամենաբազմաբնույթ զվարճանքներ հնարելը:
Կշեռք. Այսօր ձեզ կհաջողվի ստանալ խիստ արժեքավոր ու արդիական տեղեկություններ: Ձգտեք որքան հնարավոր է ավելի շուտ դրանք օգտագործել ձեր շահերի համար, քանի որ ժամանակն աշխատում է ձեր հակառակորդների օգտին: Կարելի է նոր գործեր ձենարկել, համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր կնքել, ներդրումներ անել սեփական բիզնեսի մեջ կամ այն ձեռնարկությունների մեջ, որոնք ձեզ հեռանկարային են թվում: Օրվա ընթացքում լավ նորություններ կլինեն սիրահարվածների համար: Հիմքեր կան ենթադրելու, որ ձեր բաղձալի երազանքը շատ շուտով կիրականանա: Վստահեք ձեր ենթագիտակցությանը` այն ձեզ չի խաբի անգամ ամենաբարդ պահերին:
Կարիճ. Չի կարելի ասել, թե հաջողությունը կրնկակոխ հետևում է ձեզ, սակայն գործերը վատ չեն ընթանում: Դուք կարողանում եք բարդ խնդիրներ լուծել, համադրում եք փաստերը, գտնում կապ այնպիսի իրադարձությունների միջև, որոնք ուրիշներին պատահականություն են թվում: Ձեր նախազգացումը շատ սուր է, հնարավոր են նոր բացահայտումներ: Չի բացառված, որ այնպիսի որոշումներ ընդունեք, որոնք էապես փոխեն ձեր կյանքը: Օրվա երկրորդ կեսին կզգաք, որ կենսական ներուժը նվազել է, ուժ ու եռանդ գրեթե չի մնացել: Պետք չէ հերոսություն ցուցաբերել. ավելի լավ է ուղղակի հանգստանալ, զբաղվել որևէ հաճելի, թեթև բանով: Աղեղնավոր. Միայն հետևողականությունն ու վճռականությունն այսօր ձեզ հնարավորություն կտան հասնելու ցանկալի արդյունքների: Ձեզ այսօր լուրջ մրցակցություն է սպասում, և չի բացառվում, որ բավական կոշտ պայքարում հաղթի նա, ով կցուցաբերի խորամանկություն: Այնքան էլ բարենպաստ չէ ֆինանսական պատկերը. դուք ստիպված կլինեք ծախսել ձեր սպասածից ավելին: Սիրելի մարդը ձեզանից ուշադրություն և աջակցություն է սպասում, սակայն դրա հետ մեկտեղ չի ցուցաբերում այն ըմբռնումը, որը դուք նրանից ակնկալում էիք: Վեճից, միգուցե, հնարավոր լինի խուսափել, սակայն հարաբերությունները կդառնան լարված: Այծեղջյուր. Այսօր կարող են շատ հետաքրքիր բաներ տեղի ունենալ: Իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, սակայն անակնկալների մեծ մասը ձեզ համար հաճելի է: Հնարավոր են բավական գայթակղիչ գործնական առաջարկներ: Մի խուսափեք ծանր աշխատանքից և նոր պարտավորություններից. դուք դրանք կհաղթահարեք շատ ավելի հեշտությամբ, քան ձեզ թվում էր: Կաճի ձեր պրոֆեսիոնալ հեղինակությունը, և ձեր կարծիքին կհետևեն անգամ բազմափորձ մարդիկ: Ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է անցնում, հնարավոր են անգամ լուրջ կոնֆլիկտներ: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ում ֆինանսական վիճակը լավ չէ. փողի հարցն այսօր շատ սուր է կանգնած:
Ջրհոս. Այսօր ավելի նախընտրելի է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում: Դանդաղ, մտածկոտ ու հանգիստ դուք կարգավորում եք բոլոր այն գործերը, որոնք կուտակվել էին ժամանակի ընթացքում: Այո, սա այն օրերից, որը ձեզ գլխապտույտ էմոցիաներ չի պարգևի, փոխարենը օրվա իրադարձությունները ձեզ հնարավորություն կտան ճիշտ եզրահանգումներ անել և լավագույնս որոշել ապագայի գործողությունները, հասկանալ, թե ով է ձեր ընկերը, իսկ ով` ձեր հակառակորդը: Անձնական փոխհարաբերությունները շատ բան խճճված ու բարդ է: Այսօր ծնողների համար դժվար կլինի լեզու գտնել աճող սերնդի հետ:
Ձկներ.
Օրն անցնում է ոչ այնպես, ինչպես նախատեսել էիք: Որոշ ծրագրած գործեր պետք կլինի հետաձգել, սակայն դա ձեզ չպետք է տխրեցնի. կգա դրանցով զբաղվելու ժամանակը: Անգամ ամենաաննշան բաների վրա դուք այսօր շատ ավելի եք ուշադրություն դարձնում, քան դրանք արժանի են: Հնարավոր են լուրջ բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ: Չի բացառված, որ անսպասելիորեն ձեր ներսում գրական ձիրք հայտնաբերեք, կամ գաք այն եզրակացության, որ գեղեցիկ արվեստներին նվիրվելը ձեր կոչումն է: Պետք չէ դա ընկալել որպես ձեր գործունեության ոլորտը փոխելու առիթ. ուղղակի դուք նոր նախասիրություններ եք ձեռք բերել, և ձեր կյանքն ավելի բովանդակալից կդառնա:
