Ատրճանակ` քաղաքացու գոտկատեղում
Հունվարի 11-ին՝ ժամը 11:00-ին, ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս նկատել է մի քաղաքացու, որի գոտկատեղին ատրճանակ կար: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Քաղաքացին՝ 1990 թ. ծնված Հարություն Ու.-ն, փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ատրճանակը գազային է:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նրա մոտից առգրավվել է USP COMPACT տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի 12 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
