Ավազակային հարձակման ժամանակ սպանված ոստիկանը «Երրորդմասցի Լյովիկի» գործով վկաներից էր
Մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության տիրոջ տան վրա կատարված ավազակային հարձակման ժամանակ սպանված ոստիկան Հրաչյա Ֆալաջյանը «Երրորդմասցի Լյովիկի» գործով վկաներից մեկն է եղել: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Այս գործով վկաները դատական նիստին չէին ներկայացել: Ըստ դատավորի` ծանուցված 6 վկաները մինչեւ դատի օրը հասանելի են եղել, սակայն այսօր առավոտից անհասանելի են դարձել:
Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց երեք վկայի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացրեց, եւս չորս վկայի էլ ծանուցել:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 31-ին:
վելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգարը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը կալանավորված է:
մանրամասները՝news.am-ում:
