Ավազակային հարձակման «մեղավորը» սոցցանցերն են
Հետաքրքրական ավազակային հարձակման դեպք է գրանցվել նախօրեին Երևանում. դրա առանցքում սոցցանցերն են, կատարողը՝ սոցցանցի միջոցով ձեռք բերված ծանոթը:
Այսպես, 34-ամյա տղամարդը սոցցանցի միջոցով ծանոթացել է ոմն մեկի հետ, նրան հրավիրել իր բնակարան, որտեղ միասին խմել են, ժամանակ անցկացրել, իսկ լուսադեմին անծանոթ ծանոթը կապել է հյուրընկալող տղամարդու ոտքերն ու ձեռքերը, դանակի սպառնալիքով պահանջել գումար, սակայն ոչինչ չստանալով՝ հափշտակել է տանտիրոջ նոութբուքն ու հեռախոսը և դիմել փախուստի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
