Ավազակային հարձակում Չարենցավանում. կապկպել են 20-ամյա աղջկան ու հափշտակել 5 մլն դրամ
Չարենցավանում ավազակային հարձակման է ենթարկվել 20-ամյա աղջիկ։ Դիմակավորված 3 անձինք ներխուժել են բնակարաններից մեկը, կապկպել աղջկան և պահանջել տանը եղած գումարի և զարդերի գտնվելու վայրը հայտնել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ի երեկոյան. անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով կապել են 20-ամյա աղջկան, պահանջել հայտնել տանը եղած գումարի և ոսկյա զարդերի գտնվելու վայրը, ապա պոկել են աղջկա պարանոցից ոսկյա շղթան:
Անցնելով «գործի»` տան ննջասենյակից ու հյուրասենյակից նրանք հայտնաբերել են և ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ հափշտակելով մոտ 5.000.000 դրամ՝ դիմել են փախուստի:
