1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ավազակային հարձակում` ոսկերչական արհեստանոցում. տուժողը մեղադրվում է հարձակմանն օժանդակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ոսկերչական արհեստանոցում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, մասնակցության աստիճանը։ Դեպքը տեղի է ունեցել 2015թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում։ Ստացված ահազանգի համաձայն՝ դանակով զինված անձը մուտք է գործել Երեւանի կենտրոնում գործող ոսկերչական արհեստանոցներից մեկը, այնտեղ գտնվող քաղաքացի Գ.Խուդավերդյանի և աշխատակցուհու կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով հափշտակել անհատ ձեռնարկատեր Ա.Բայրամյանին պատկանող 25 գրամ քաշով ոսկյա շղթան: Ըստ ահազանգի՝ ավազակային հարձակման ժամանակ վնասվել էր քաղաքացու ձեռքը։ Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (ավազակային հարձակում, որը կատարվել է զենքի գործադրմամբ)։ Ա.Բայրամյանը եւ Գ.Խուդավերդյանը ճանաչվել են տուժողներ։ Քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական, դատավարական գործությունների արդյունքում պարզվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրա կատարմանն օժանդակել է տուժողը՝ Գ.Խուդավերդյանը։

Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Հ.Մանուկյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, որոշել է ոսկյա զարդերի տոնավաճառի ոսկերչական արհեստանոցներից մեկից զարդեր հափշտակել: Այս մտադրության մասին նա հայտնել է իր ծանոթ Գ.Խուդավերդյանին և ձեռք բերել նախնական համաձայնություն։ Ավելին՝ վերջինս հայտնել է, որ իր ծանոթներից մեկն ունի արհեստանոց ոսկյա զարդերի տոնավաճառում եւ կարող է առանց խոչընդոտների մուտք գործել նշված արհեստանոց։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գ. Խուդավերդյանը, արհեստանոցի շարժին հետևելու եւ այդ մասին Հ. Մանուկյանին տեղյակ պահելու նպատակով 2015թ. օգոստոսի 3-ին գնացել է արհեստանոց, որտեղ գտնվել են Ա.Բայրամյանը և աշխատակցուհին: Հ. Մանուկյանը զանգահարել է Ա.Բայրամյանին, ներկայացել որպես հաճախորդ՝ «Արթուր» անունով և ցանկություն հայտնել պատվիրել ոսկյա շղթա՝ առաջարկելով հանդիպել դրսում, ինչին վերջինս համաձայնվել է։ Տեսնելով, որ Ա.Բայրամյանը դուրս է եկել արհեստանոցից՝ Հ.Մանուկյանը մուտք է գործել արհեստանոց, դանակն ուղղել դեպի Խուդավերդյանը, ինչից վնասվել է վերջինիս ձեռքը եւ գործադրման սպառնալիքով ուղղվել դեպի արհեստանոցի աշխատակցուհին, ապա հափշտակել 25 գրամ քաշով ոսկյա շղթան ու դիմել փախուստի: Ձեռք բերված ապացույցների համակացությամբ Գ.Խուդավերդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ Հ.Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքները եւ ցուցմունքներ տվել դեպքի վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է:

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan