Ավելացվել են զինծառայողների ապահովագրական հատկացումները
Ցավալի, բայց միևնույն ժամանակ պատերազմող երկրների դեպքում արդիական թեմա է, վիրավորված կամ զոհված զինվորների ընտանքիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը:
ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում՝ երկու միլիոն դրամի չափով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ մեկ միլիոն դրամի չափով:
Կառավարության կողմից լրացուցի 29.390.000 դրամ կհատկացվի հաշմանդամ դարձած (նաև մարտի դաշտում զոհված) զինծառայողների ընտանքիներին օժանդակելու համար:
