Ավելի քան 100 փտած դի է դուրս եկել Գանգեսի մակերևույթ
Ավելի քան 100 փտած դիեր են դուրս եկել նախօրեին Գանգեսի ջրերի մակերես Ուտար-Պրադեշ նահանգում՝ Հնդկաստանի հյուսիսում, հայտնում է Parda Phash-ը:
Մարմինները հայտնաբերվել են ջրանցքում, որը Պարիյար քաղաքի գխատը (ջրի մեջ ծիսական իջեցում) միավորում է մեծ գետի հետ:
Տեղի իշխանությունները հայտնում են հայտնաբերված 104 մարմինների մասին, իսկ բնակիչները պնդում են, որ նրանց թիվը 150-ին մոտ է:
Կառավարության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է 25-30 մարմինների մասին:
Հիշեցնենք, որ Գանգեսի ջրերը հուղարկավորության վայր են հինդուիզմի հետևորդների համար, որոնք գետը սուրբ են համարում: Հղիներին, երեխաներին, օձի խայթոցից մահացածներին, սակայն, ամբողջությամբ են իջեցնում ջուրը:
Ժամանակի ընթացքում փտող մարմինները բարձրանում են ջրի մակերես, սակայն մարմինների այդքան մեծ քանակություն առաջին անգամ է հայտնվել գետի վրա:
