1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ավելի քան 250 հազար դոլար՝ վարչապետին սպասարկող օդանավի նոր դիզայնի համար. News.am

Կորոնավիրուսի հետևանքով ֆինանսատնտեսական լուրջ դժվարություններ կրող Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս խոշոր գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական միակ  «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար։ NEWS.am–ը պարզել է, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը  պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավը ներկել է այս օգոստոսին չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային  առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։

«Համար մեկ» օդանավը՝ «Աերոֆլոտի» ոճով

NEWS.am–ը պարզեց, որ Չեխիայի Օստրավա քաղաքում գործող IAC–ի արտադրամասում ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռի թարմացման աշխատանքները տևել են 10 օր։ Կառավարական ինքնաթիռը Օստրավա է մեկնել օգոստոսի  4–ին և Երևան ժամանել օգոստոսի 16–ին։ Նույն օրը փոփոխված օդանավի լուսանկարներն արդեն տարածվել էին սոցցանցերում։ Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ՝ հատկապես համացանցի ֆեյսբուքյան տիրույթում։ Շատերի աչքից չվրիպեց, որ երկրի «Համար մեկ» օդանավը ներկվել է «Աերոֆլոտի» ոճով։  Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն օրինակ գրել էր, որ նոր դիզայնը օդանավ ներկելու կոնցեպտի հետ որևէ մասնագիտական առնչություն չունի: «Օդանավը գազի տրուբա չէ, որ վրան ինչ ուզես գրես: Համաչափության, պոչ-թև-առաջնամաս գծագրի ծանրության, գույների հավասարակշռության մասին գաղափարի բացարձակ բացակայություն»,– մեկնաբանել էր նա։ Օգտատերից մեկն էլ նկատել էր, որ կառավարական օդանավի  համար ալիքաձև դրոշի պատկերը տեղին չէ, իսկ շարժիչի հատվածում պատկերված փոքր դրոշն ընդհանրապես դժվար է դիզայն համարել։ Կային մարդիկ, որոնք օդանավի նոր տեսքը գրավիչ էին համարել՝ ընդգծելով, որ բարեփոխված գծանշումներն օդանավին շքեղ տեսք են հաղորդել։

Չեխական ամսագրի անդրադարձը՝  հայկական VIP ինքնաթիռին

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքի փոփոխությանն անդրադարձել է նաև Պրահայում լույս տեսնող  L+K (չեխ՝ Letectví a kosmonautika) ավիացիոն ամսագիրը, որը ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ամենահին և հայտնի ամսագրերից մեկն է ոչ միայն Չեխիայում, այլև՝ Եվրոպայում։ Ավիացիոն ամսագրում ներկայացված են «Airbus A319»–ի վրա կատարված գունային փոխոխությունները, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ VIP ինքնաթիռի թռիչքային պատմության մասին։

 

«Համար մեկ» բորտը թողարկումից ի վեր ներկվել է 5 անգամ

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ  է փոփոխության ենթարկվել։  Վարչապետին սպասարկող «Airbus A319» ինքնաթիռն արտադրվել է 1998 թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Թողարկումից հետո ինքնաթիռը 9 տարի շահագործել են բրիտանական և արաբական օպերատորներ, իսկ 2007–ի վերջին այն ձեռք է  բերել Հայաստանը։ Թողարկումից մինչ օրս կորպորատիվ դասի (VIP) օդանավը ներկվել է հինգ անգամ, որից երկուսը՝ որպես կառավարական ինքնաթիռ՝ Հայաստանի ազգային խորհրդանշաններով։ Պետական սեփականություն համարվող միակ օդանավը մի քանի ամիս սպասարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,  10 տարի՝ Սերժ Սարգսյանին, իսկ 2018թ. մինչ օրս «Համար մեկ» բորտը սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Օդանավի ազգային և գրանցման նիշերը՝ տարբերակվող և տեսանելի

Օդանավի վրա ազգային նիշերի դիզայնի փոփոխությունից զատ, առավել կարևոր է պարզելը, թե որքանով է այս՝ առաջին հայացքից չնչին թվացող փոփոխությունը անվտանգ։ Նախ նշենք, որ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար օգտագործվող ներկերը պետք է ապահովեն պաշտպանության համանման աստիճան:

International Aerospace Coating ընկերությունը, որտեղ ներկվել է Հայաստանի կառավարական ինքնաթիռը, աշխատում է բարձրորակ ներկերով և նորագույն տեխնոլոգիաներով՝ համագործակցելով ներկերի և երեսպատման նյութեր արտադրող համաշխարհային լավագույն ընկերությունների հետ։ Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ընկերության արտադրամասում տարեկան ներկվում են 1000–ից ավելի պետական և քաղաքացիական ինքնաթիռներ՝ այդ թվում ռազմական, կորպորատիվ և այլն։ Սովորաբար ընկերության սպասարկած կառավարական օդանավերը ներկվում են դիմացկուն ներկերով, որոնք կարող են պահպանվել  առնվազն 10  տարի։ Իսկ ներկման ծառայության համար տրվող  երաշխիքը 24 ամիս է։

ՀՀ–ում օդանավերի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման կարգը և օդանավի ներկումը  սահմանված է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խմբ․) պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով։ Համաձայն այդ հրամանի՝ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերը ողջ ժամանակ պետք է լինեն հստակորեն տարբերակվող և տեսանելի:  Օդանավի ներկումը պետք է համապատասխանի օդանավի գրանցման սերտիֆիկատում նշված շահագործողի ներկման սխեմային` բացառությամբ Գլխավոր վարչության թույլատրած առանձին դեպքերի` մասնավորապես օդանավի տեղափոխման, այլ շահագործողի փոխանցման դեպքերի և այլն: Օդանավի ներկման բոլոր փոփոխությունները շահագործողի կողմից պետք է ներկայացվեն Գլխավոր վարչություն` շահագործողի սերտիֆիկատի նկարագրման մեջ փոփոխություն կատարելու համար:

Ինչպե՞ս է «հետ բերվում» օդանավերը ներկելու գումարը

Որպես կանոն ավիաընկերությունները օդանավերը ներկելու գումարը փակում են մի քանի ամսվա օգուտի (շահույթի) հաշվին, իսկ կառավարական ինքնաթիռի օգուտի մասին առհասարակ տեղին չէ խոսելը։ Ասել է թե, նման փոփոխությունը պետությունների կամ մասնավոր ընկերությունների համար հավելյալ ծախս է։ Եթե մասնավոր ավիաընկերության դեպքում ինքնաթիռի ներկումը կարող է հանդիսանալ որպես մարքետինգային քայլ, ապա կառավարական ինքնաթիռի դեպքում այն համարվում է շքեղության համար կատարված անհարկի ծախս։

Վարչապետին սպասարկող օդանավը ներկելու արժեքը՝ «պետական գաղտնի՞ք»

Նախքան վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործարքի մանրամասները պարզելը, NEWS.am–ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ ճշտելու, թե որքա՞ն գումար է վճարվել պետական բյուջեից օդանավի ներկման համար, լրացուցիչ ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել կառավարական օդանավը և այլն։

Մեր հարցմանը պատասխանելու համար կառավարությունից նախ լրացուցիչ 30-օրյա ժամկետ  էին խնդրել՝  այն պայմանավորելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ, իսկ մի քանի օր անց՝ հրաժարվել էին տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե հարցադրումների պատասխանները պարունակում են պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն։

Կառավարությունը, որն իր գերակայությունների մեջ բազմիցս շեշտել է թափանցիկ և հաշվետու աշխատաոճի մասին, հրաժարվում է տրամադրել մի տեղեկատվություն, որը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող տեղավորվել պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքի սահմանման մեջ։ Իշխանության գործունեության հրապարակայնության սկզբունքից է բխում պաշտոնական փաստաթղթերի բաց լինելու կանխավարկածը։ Դրանք պետք է մատչելի լինեն հանրությանը, եթե միայն չկա առավել կարևոր հանրային կամ պետական շահ տեղեկությունը չհրապարակելու համար։ Գործադիրը պետք է լրատվամիջոցին հստակ պարզաբանի, ո՞րն է այս տեղեկությունը չտրամադրելու պետական շահը, ինչպե՞ս կարող է օդանավի ներկման ծախսերի հրապարակումը վնասել օրինակ՝ երկրի ազգային անվտանգությանը։ Իսկ հանրությանն անշուշտ հետաքրքրում է, թե ո՞րն էր վարչապետին սպասարկող օդանավի ներկման անհրաժեշտությունն ու հրատապությունը այն էլ հիմա, երբ ամեն մի դրամը այդչափ կարևոր է կորոնավիրուսի համավարակը դեռ չհաղթահարած, սոցիալ–տնտեսական քաոսի շեմին գտնվող մեր երկրի համար։

ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan