Ավելի քան 800 կրակոց է արձակվել հայ դիրքապահների ուղղությամբ
Նոյեմբերի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60, 82 միլիմետրանոց ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերըլիակատար վերահսկողություն են պահպանումառաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրվածմարտական խնդիրը:
