Ավելի շատ կարեվորում եմ անձի մարդկային տեսակը
Ունենալով դասավանդման 14 տարվա աշխատանքային փորձ և աշխատելով տարբեր բարձրագույն ուսւումնական հաստատություններում` միշտ եկել եմ այն եզրակացության, որ ուսանողը շատ հեշտությամբ է յուրացնում օտար լեզուն, եթե ունի շատ մեծ ցանկություն, նպատակ և մեծ աշխտասիրություն: Դասավանդման ժամանակ հանդիպել եմ շատ ու շատ ուսանողների, ովքեր իրենց աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ հասել են շատ մեծ բարձրունքների արտերկրում և իրենց հայրենիքում: Ոմանք էլ չունենալով լեզվական ըմբռնում և աշխատասիրություն, կարողացել են հաղթահարել քննական շեմը և ընդունվել են տարբեր ուսումնական հաստատություններ: Նաև եղել են այնպիսի աշակերտներ, ովքեր չեն հաղթահարել քննական շեմը, այնուամենայնիվ չեն կորցրել իրենց հույսը և իրենց դեմ հստակ նպատակ դնելով, կրկնապատկելով աշախատասիրությունը կրկին փորձել են իրենց ուժերը և հասել արդյունքի: Անձը տարբեր է իր ունակություններով, ըմբռնումով: Ինձ համար մեծ ուրախություն է տարիներ անց հանդիպել իմ ուսանողներին, երբ նրանք ժպիտով ողջունում և հարցնում են իմ որպիսությունը: Տեսնելով նրանց ջերմ ժպիտը ինձ այնքան մեծ ոգեվորություն է պարգևում, որ անգամ չեմ կարող բառերով նկարագրել: Ես ավելի շատ կարեվորում եմ անձի մարդկային տեսակը, արժեքները, հետո նոր կրթությունը:
Իմ Սիրելի ՈԻսանողներ և Աշակերտներ Ձեզ Բազում Հաջողություններ........

