Ավետ Բարսեղյանը բաժանվել է ընկերուհուց
Հեռուստա և ռադիոհաղորդավար, երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանի և մասնագիտությամբ իրավաբան Անուշի ընկերությունը բազմիցս քննարկման առիթ է դարձել հասարակության համար։Ամիսներ առաջ նույնիսկ շահարկվում էին նրանց ամուսնության մասին լուրերը։Վերջերս հարցազրույցներից մեկում սակայն Ավետը նշել էր, թե իր սիրտն ազատ է: Պարզելու համար իրողությունը ArmStar.am-ը կապ հաստատեց նրա հետ:
Մեզ հետ զրույցում հաղորդավարը նշեց, որ իր և Անուշի միջև ամեն ինչ վերջացել է. « Կարող եմ ասել, որ Անուշն այլևս իմ կողքին չէ, անձնական թեմաներով չեմ ցանկանում շատ խոսել։ Մենք շատ նորմալ ենք բաժանվել՝ թշնամիներ չենք մնացել»։
Հիշեցնենք, որ Անուշը Ավետի հարևանուհին է և, ինչպես մեկ անգամ հաղորդավարն էր նշել, նրան ճանաչել է ամբողջ կյանքում։