Ավետիսյանների փոքրիկի վիճակը կայուն ծանր է
Shabat.am-ը գրում է. Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի ժամանակ վիրավորված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ անփոփոխ:
«Երեխայի վիճակը կայուն ծանր է»,- հաղորդեց բժիշկը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության արդյունքում կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում:
Մասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող էր անցել:
