Ավտոբուսի վթարից մահացած Սպարտակը Ռուսաստան էր մեկնել որդիների մոտ՝ արտագնա աշխատանքի
ուլայի մարզի Ուզլովյան շրջանում Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած` Գանձաքարի բնակիչ 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը Ռուսաստան էր մեկնել երեք ամիս առաջ՝ որդիների մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը:
«Վերջին տարիներին արտագնա աշխատանքի էր մեկնում երեք տղաների մոտ, շինարարություն են անում այնտեղ»,-ասաց գյուղապետը։
Գանձաքարում բնակվում է միայն Սպարտակի կինը: Որդիների ընտանիքները ապրում են Իջեւան քաղաքում:
Հիշեցնենք, որ 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում գանգի, կողերի կոտրվածք, գլխուղեղի վնասվածք եւ սուբդուրալ հեմատոմա ախտորոշմամբ, եւ մի քանի ժամ անց մահացել է:
