Ավտոբուսները դիզելից փոխադրվում են գազի
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի ընթացքում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է ավտոբուսները դիզելային վառելիքից փոխադրել գազի: Առայժմ ծրագրվում է գազով աշխատեցնել 73 ավտոբուս : Քաղաքապետարանը մտադիր է գազային շարժիչներ ներկրել եւ դրանք տեղադրել դիզելային ավտոբուսների վրա: Շարժիչների մաքսազերծման միջոցները կառավարությունը կտրամադրի:
Նշենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013-ի օգոստոսին ստեղծված հանձնաժողովը տրանսպորտի ինքնարժեքի նվազեցման տարբերակներ էր մշակում:
