Ավտոլվացման կետի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել.
Երեւանում Ավան համայնքում դեկտեմբերի 22-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Այն հայտնաբերվել է Ավանի Սիմոնյան փողոցի թիվ 46/2 հասցեում գտնվող ավտոլվացման կետի մոտ: Ավելի ուշ պարզվել է տղամարդու ինքնությունը. նա 40 տարեկան էր, հաշվառված էր Ավան, Թումանյան թաղամասում:
Դիակի վրա, դեմքի հատվածում վնասվածքներ են եղել: Մահվան հանգամանքները պարզվում են:
Այս տեղեկատվությունը ՀՀ Ոստիկանությունից Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն:
