Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում
Հունվարի 17-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ճանապարհահատվածն առատ ձյան պատճառով անանցանելի է:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մարդատար ավտոմեքենա, իսկ 9 ուղևորների, որից 2-ը մանկահասակ երեխաներ, տեղափոխել են գյուղ Լուսագյուղ:
