Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Նոյեմբերի 10-ին, ժամը 02.04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակա սարում քաղաքացին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Բ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 77 LF 787 պետհամարանիշի ավտոմեքենան:
